Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական «Մի-8» ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
Երեկ Ղազախստանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։