Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի»


«Երեք սկզբունքների և վեց բաղադրիչների մասին ես իհարկե ունեմ շատ կարևոր հարցադրումներ, և քանի որ երկու օրից բուն բանակցային գործընթացն է, ես այդ հարցադրումները կանեմ տեղում և, իհարկե, հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք և ինչպիսին են իմ տպավորությունները դրանց վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները կարևոր են մեզ համար, որովհետև այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանն այդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են: Եթե պարզվի, որ դա է մեկնաբանությունը այդ սկզբունքների, արդեն ասել եմ, որ դա մեզ համար անընդունելի է: Բայց կարող ա պարզվել, որ Ադրբեջանի մեկնաբանությունը, համանախագահներն իրենք ասում, որ Ադրբեջանի մեկնաբանությունը սխալ է: Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ինչպե՞ս ասեմ այդ սկզբունքները ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ընդունելի չեն: Ես ասում եմ՝ ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո, երբ որ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք ընդունելի է, թե չէ, այլև Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է թե չէ», - այսօր Ազգային ժողով - կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ 2008 թվականի հունվարից 1-ից հետո մարտական պայմաններում զոհված և վիրավորված զինածառայողների ընտանիքների անդամները կստանան ֆինանսական աջակացություն՝ ընդգծելով, որ շոշափելի չափով այդ աջակցությունը սոցիալական խնդիրներ կլուծի:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխություն կատարվեց Զինածառայողների ապահովագրման համակարգում: 2016-ին, երբ ստեղծվեց համակարգը, հիմանդրամի շահառու էին համարվում 2017-ից հետո մարտական պայմաններում զոհված և առաջին ու երկրորդ կարգի հաշամանդություն ունեցող զինածառյողների ընտանիքների անդամները։ Նոր իշխանությունը ընդլայնել է շահառուների շրջանակը և նոր որոշում է կայացրել:

«Թավշյա հեղափոխությունից հետո մենք ձեռնամուխ եղանք, որպեսզի էդ համակարգը երկու տարով հետ գնա և տարածվի 2014 թվականին, 15 թվականին և նաև 16 թվականին տեղի ունեցած դեպքերի վրա: Եվ էդ ժամանակ խոստացանք, որ մենք այս պրոցեսը կդարձնենք շարունակական: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը, որոշում է կայացվել, որ այդ համակարգը պետք է հետ գնա մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ: Դա նշանակում է, որ 2008 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո մարտական պայմաններում զոհված մեր զինծառայողների ընտանիքի անդամները կստանան ամենամսյա աջակցություն, որը բավականին շոշափելի աջակցություն է և շատ կոնկրետ սոցիալական խնդիրներ կլուծի զինծառայողների ընտանիքների անդամների համար: Այդպիսի աջակցություն կստանան նաև 2008 հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո մարտական հերթապահության ընթացքում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած մեր զինծառայողները», - մանրամասնեց Փաշինյանը:

Վարչապետն անդրադրաձավ նաև ապրիլի 2-ը հիշատակի օր սահմանելու՝ ապրիլյան պատերազմի մասնակցիների և նրանց ծնողների առաջարկին: Փաշինյանն ասաց, թե չի կարծում, որ նման հիշատակի օր սահամնելը ճիշտ որոշում է, քանի որ ունենք համակարտություն, որի ընթացքում պարբերաբար լինում են բռնկումներ և սրացումներ․ - «Այս առումով մենք պետք է մեր օրացույցին խնամքով վերաբերվենք, և չեմ կարծում, որ Շուշիի ազատագրման օրը խորհրդանշում է միայն Շուշիի ազատագրումը: Ես կարծում եմ, որ Շուշիի ազատագրման օրը խորհրդանշում է մեր հայրենիքի ազատության համար բոլոր զոհվածների հաղթական առաքելությունը: Իհարկե, ապրիլի 2-ին պետք է պատշաճ հիշատակի տուրք մատուցվի, բայց պաշտոնապես այդ օրը արձանագրելու հետ կապված, ես էդքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում է, որովհետև մենք գտնվում ենք կոնֆլիկտի մեջ, ցավոք սրտի, և դրանից առաջ էլ մենք ունեցել ենք բռնկումներ, որի հետևանքով, ցավոք սրտի, մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր»:

Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չշրջանվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հարցը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ առանց անուններ տալու շեշտեց, թե հեղափոխությունը սկսվել է Երևանի պետական համալսարանի դռները բացելուց, և դուռ փակող ռեկտորը բուհում անելիք չունի:

Փաշինյանի այս դիտարկմանը հակադարձեց ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանի համար անընդունելի է դուռ փակող ռեկտորը, ապա պետք է անընդունելի լինի նաև, օրինակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունը, թե ինքը ձերբակալվողի դեմք չունի:

«Ի՞նչ իրավունք ունի մի մարդ լինի մարզպետ, ով կոկորդիլոսին թռչունից չի տարբերում», - մեկ ուրիշ դիտարկմամբ Փաշինյանին հակադարձեց Գևորգ Պետրոսյանը՝ նկատի ունենալով Արարատի մարզպետին: - «Բայց եթե մենք զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն, հանուն արդարության և հավասարության, մենք պետք ա նաև զարմանանք, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավորը թիվ մեկ քաղաքական ամբիոնից իրա գրած տեքստը չկարողանա կարդա: Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում: Ի՞նչ իրավունք ունի մի մարդ լինել Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, որը խախտում է էթիկայի, վարքագծի կանոնները, որին երբ հարց են տալիս, ասում են՝ չե՞ք մտածում, որ ձեզ կձերբակալեն, ասում ա՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ․․․ Եթե դուք գնում եք այդ ուղղությամբ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք հավասարության մթլորոտը Հայաստանում անխախտ պահելու ուղղությամբ»:

Վարչապետն արձագանքեց․ - «Լիարժեք կիսում եմ Ձեր մտահոգությունները: Եթե Դուք համոզված եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին՝ հիշեցնելով, որ «Լիդիան» ընկերությունը նախաձեռնում է արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ հույս ունեն խնդիրները լուծել առանց արբիտրաժային գործընթացների մեջ ներգրավվելու․ - «Ինչպես գիտեք, էս պահի դրությամբ Ամուլսարում տղի է ունենում հիդրոերկրաբանական փորձաքննություն, որը պատվիրվել է հենց կառավարության կողմից: Եթե մենք ստանանք նույնանման պատասխաններ, ինչպիսին եղել են «Լիդիան» ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում, նույն համապատասխանությամբ տեսնենք, որ ռիսկերը կառավարվող են, դատարան ոչ մեկ պարզ ա չի դիմի, որովհետև գործընթացները կշարունակվեն բնականոն հունով: Եթե ստանանք պատասխաններ, որոնք որ կվկայեն այնպիսի բնապահպանական ռիսկերի մասին, որոնք որ ներկայացված չեն եղել, ես ձեզ վստահեցնում եմ, ուղղակի դատարան կամ արբիտրաժ դիմելու իմաստ չի ունենա «Լիդիան»-ը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG