Մատչելիության հղումներ

Մարտի 29-ին Անթալիայում կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները


Սերգեյ Լավրով, Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Սերգեյ Լավրով, Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ մարտի 29-ին Անթալիայում հանդիպելու են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրանց գլխավորությամբ անցկացվելու է երկու երկրների համագործակցության ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստը: Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

«Անադոլու» գործակալությունը նաև հաղորդում է, որ ապրիլի 8-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելությունը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG