Մատչելիության հղումներ

«Այսօր դեռ իրականացվում են ցեղասպանություններ և պետք է պայքարել ատելության դեմ». ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ


ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի հաղորդագրության, Պասքիեն ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Նա նաև եղել է Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ և պետք է պայքարել ատելության, այլատյացության և խտրականության դեմ:

«Դրանք հանգեցնում են հանցագործությունների և դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG