Մատչելիության հղումներ

Բերդավանի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել


Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

«Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել», - ասված է հաղորդագրությունում:

Հայկական կողմից տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG