Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Այս ամիս նախկին նախագահի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG