Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին կմեկնի Վիեննա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին կմեկնի Վիեննա։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը երեկ հաղորդեց, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երևանը և Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում` արդյո՞ք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե՞՝ ոչ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG