Հայաստանի զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները, այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսության ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Ըստ ՊՆ հաղորդագրության, Դավթյանը փաստել է, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ:
Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը: