Խորհրդարանը քննարկում է Կառավարության առաջարկը՝ սահմանել նվազագույն թոշակ:
Մոտ 80 հազար մարդ հիմա ստանում է նվազագույն պարենային գծից՝ 25 հազար 500 դրամից ցածր թոշակ: Օրենքի փոփոխություններով նախատեսվում է սահմանել նվազագույն թոշակ հասկացությունը, որը չի կարող լինել պարենային նվազագույն գծից՝ 25 հազար 500 դրամից ցածր:
Օրենքի ընդունումից հետո այն հետադարձ ուժ կունենա, կարգը գործելու է այս տարվա հունվարի 1-ից, կկատարվի վերահաշվարկ և հավելյալ գումարը կվճարվի միանվագ: