Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ Կիևում


ՀՀ ԱԳ փոխախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Այսօր Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալների մակարդակով:

ԱԳ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի խորացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Քոչարյանն ու Բոդնարը նախաստորագրել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG