Մատչելիության հղումներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թթ-ին տեղի ունեցած դեպքերը. ՀՀ ՊՆ


Այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-ից 2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին: Որոշումը կայացվել է այսօր՝ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա անդրանիկ նիստի ժամանակ։

Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 միլիարդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 միլիոն դրամը:

Նախարարությունը հիշեցնում է, որ 2018-ի օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Խորհրդի անդամները նաև նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG