Մատչելիության հղումներ

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. ԼՂ նախկին վարչապետ


ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ
ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե Հայաստանի նախորդ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղը չէր մասնակցում բանակցություններին և այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանն այսպես արձագանքեց. - «Դրա համար որևէ հաջողություն չենք արձանագրել։ Տասնյակ անգամ Ղարաբաղի իշխանությունները բարձրաձայնել են, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների բանակցության գործընթացին մասնակցելու արդյունքում, բայց լուծումն՝ Արցախի և ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների որոշման արդյունքում»։

Հարցին, թե ի՞նչ էին պատասխանում Հայաստանի իշխանությունները, Հարությունյանն ասաց. - «Չէին պատասխանում»։

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիսց հայտարարել է, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը: Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG