Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում և նման քննարկումների անցկացումը: