Մատչելիության հղումներ

Նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը


Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյան, 21-ը մարտի 2019 թ.
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյան, 21-ը մարտի 2019 թ.

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:

ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաև հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը: Վերջին խոսքը Ազգային ժողովինն է, որը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG