Մատչելիության հղումներ

Դավթաշենի ներկա ու նախկին ղեկավարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն այսօր մանրամասնեց քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկ արած հայտարարությունը, թե ինչպես է եղել, որ Դավթաշենի թաղապետարանի շենքի կեսը վաճառվել է՝ մեկ քառակուսի մետրը 33 հազար դրամով:

«Սա տեղի է ունեցել հաջորդ թաղապետի օրոք՝ Ա․ Գևորգյանի օրոք: Հենց հիմա ունենք թաղապետարանի հետևի հատվածը, որտեղ 7 թե 8 ընտանիքներ են ապրում: Առաջին հերթին ինձ անհանգստացնում է, թե ինչպես է դա տեղի ունեցել, երբ որ շենքի նշված հատվածը օտարվել է 3-4 անգամ, և գնորդներից ոչ մեկը չի ունեցել ոչ մի պայմանագիր․․․ 2018 թվականի սեպտեմբեր կամ հոկտեմբերին նոր ընդունվել է անհատույց վարձակալության պայմանագիր նշված ֆեդերացիաների ղեկավարների հետ: Շենքի առաջին հարկում գործում է Պրակտիկ հրաձգության ֆեդերացիան, որի ղեկավարը, իմ տվյալներով Արտյոմ Գևորգյանն է՝ Արթուր Գևորգյանի հարազատ եղբայրը», - ասաց թաղապետը:

Վաճառված սենյակներում մեկում այժմ գործում է նաև բռնցքամարտի ֆեդերացիան, որի նախագահն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը: Ֆեդերացիայի փոխնախագահը վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

«Մեր ֆեդերացիային ոչինչ չի վաճառվել: Սեփականատերերը այլ մարդիկ են: Շատ բարդ էր առանց բյուջեի ինչ-որ ինստիտուտ կայացնել: Ինչ վերաբերում ա թաղապետարանի հետևի հատվածին, ես կարծում եմ, որ ճիշտ են արել ժամանակին, որ վաճառել են: Յոթ տարի ես որ ղեկավարում էի վարչական շրջանը, ես փորձում էի նույնիսկ թաղապետարանի այն հատվածի համար, որը Երևանի սեփականությունն է հանդիսանում, լավ գնորդ ճարել, որովհետև Դավթաշեն վարչական շրջանին շատ մեծ ծախս է իրենից ներկայացնում դա պահել-պահպանելը: Դա կարելի էր վաճառել և ավելի կոկիկ շենք ձեռք բերել: Ցավոք, չկարողացա ես այդ շենքին լավ գնորդ ճարել: Ինչ վերաբերում ա 300-350 մետր տարածքին, ես տեղյակ եմ, որ էն ժամանակ, երբ վաճառվել ա, թաղապետարանը ո՛չ պատուհան ուներ, ո՛չ ջեռուցում ուներ: Իսկ գնորդը, ինչքան հիշում եմ, պարտավորվել էր, որ էդ ամեն ծախսերը ինքը պիտի հոգա՝ բացի էն, որ ինքը վճարել էր պետբյուջե: Նոր էկած ղեկավարները, որոնք ո՛չ կայացել են, ո՛չ էլ կայանալու են, որ նստած են ու ջեռուցում ունեն, պատուհանները փոխված են, էդ գործարքի շնորհիվ է: որն ազատության հետ զրուցյում ասաց՝ նոր գնորդ էր փնտրում, որ ամբողջ շենքը վաճառեր՝ չհասցրեց», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ռուսլան Բաղդասարյանը:

Անմխիթար վիճակում գտնվող շենքի մյուս հատվածի մասին Բաղդասարյանն ասաց․ - «Դեռ 2012 թվականին ես որ նշանակվեցի, բյուջեի միջոցներով փորձում էինք․․․ հաշվարկ արեցինք, որպեսզի վերանորոգում արվի ամբողջ շենքը: Կոնկրետ ես դեմ էի այդ վերանորոգմանը, որովհետև գտնում էի, որ շենքը անհրաժեշտ է վաճառել: Նրանք ուղղակի չեն հասկանում քաղաքային տնտեսությունը ինչ է և այդ տնտեսությունը ինչպես պետք է կառավարել»:

2007-2008 թվականներին Դավթաշենի թաղապետարանի պետական գույք հանդիսացող շենքի
855 քառակուսի մետրը՝ 1 քառակուսի մետրը 33 հազար դրամով: Տարբեր աշխատասնեյակներից բացի, վաճառվել են նաև միջանցնքեր ու աստիճանավանդակներ, որոնք տանում են դեպի վարչական շրջանի ներկայիս ղեկավար Միքայել Թումասյանի ու նրա տեղակալի աշխատասենյակները:

«Այս աստիճանավանդակը ևս օտարված է, չկա որևէ պայմանագիր: Այսինքն, եթե մի օր սեփականատերը ասեց՝ ես պետք է փակեմ, ես և թաղապետը փաստացի զրկվում ենք աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունից», - «Ազատությանն» ասաց վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:

Դավթաշենի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատասենյակ չունի, ստիպված պահեստն է կարգի բերել ու տեղավորվել այնտեղ:

Կառույցն ի սկզբանե մանկապարտեզի շենք է եղել։ Մինչև 2008-ը վարչական շրջանները կոչվել համայնքներ և ունեցել են իրենց ավագանին, հենց նրանք էլ 2007-ին որոշում են կայացրել օտարել այդ տարածքները։ Թաղապետը եղել է Սուրեն Ղուկասյանը, իսկ նրա տեղակալը՝ Արթուր Գևորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG