Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը։

Քոչարյանի փաստաբանները դիմել էին իրավապահներին, որ Քոչարյանին ճանաչեն տուժող՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի գաղտնալսման քրեական գործի շրջանակում, բայց մերժում էին ստացել։

Ապա փաստաբանները դիմել էին Ընդհանուր իրավասության դատարան, որը ևս մերժել էր բողոքը, փաստաբաններն էլ դիմել էին վերաքննիչ դատարան։

Սեպտեմբերին, հիշեցնենք, համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG