Մատչելիության հղումներ

Քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են. Ահարոնյան


Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյան, արխիվ
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյան, արխիվ

Ազատության հրապարակում քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածող ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այդ մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո», - գրել է Ահարոնյանը:

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեցին շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում մինչև երեկո շարունակում էր մնալ լարված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG