Մատչելիության հղումներ

Օպերայի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի վայրից հիվանդանոց է տարվել երկու անձ


Այսօր Օպերայի մերձակա սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել մեկ կին և մեկ ոստիկան:

Հիվանդանոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանի մոտ գլխի վնասվածք է ախտորոշվել, իսկ կնոջ մոտ՝ ողնաշարի գոտկային հատվածի փակ վնասվածք՝ թեթև ծանրության:

Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին է տարվել 16 քաղաքացի՝ ոստիկանների օրկնական պահանջը չկատարելու հակար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG