Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատողներն, ի նշան բողոքի, փակել են Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։
Նրան հայտարարում են, որ սրճարանների ապամոնտաժումից հետո կորցնելու են իրենց աշխատանքը:
Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից։
Երեկվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը սրճարանների աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել: