Մատչելիության հղումներ

Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է. Խաժակյան


Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տեղեկություններով՝ այս պահին վերսկսվել են Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը:

Խաժակյանը մտահոգիչ է համարում, որ քաղաքային իշխանությունը ցանկանում է ապամոնտաժել միայն մի քանի սրճարան, մինչդեռ օպերայի տարածքում գործող այլ սրճարաններ քանդման ենթակա չեն:

«Լույս» խմբակցության ղեկավարն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ տեղեկություններ կան, որ չեն ապամոնտաժվում որոշ ազդեցիկ մարդկանց պատկանող սրճարանները, որոնք սեզոնին կարող են գերշահույթներ ստանալ՝ մյուս սրճարանների ապամանոտման հաշվին:

Ի դեպ, ըստ Խաժակյանի, տեղեկություններ կան, որ այդ սրճարաններից մեկը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։

Նշենք, որ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները սկսվել են երեկ կեսօրից, ինչը սրճարանների աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:

Օպերայի տարածք եկած Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի հասկանում թե ինչու են սրճարանների աշխատակիցները քաղաքապետարանի գործողություններն անսպասելի գնահատում․ - «Փետրվարի 13-ին ուղարկվել է ծանուցում տնտեսվարողներին՝ խնդրելով որ ողջամիտ ժամկետներում ազատել իրենց գույքը, նաև մաքրել տարածքը ինքնակամ կառույցներից: Ողջամիտ ժամկետն անցել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG