Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին խցում տրվել է էլեկտրոնային սարքավորում․ Թաթոյան


«Ազատության» տաղավարում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է:

«Ազատություն»․ - Պարոն Թաթոյան, երեկ Դուք այցելել էիք Ռոբերտ Քոչարյանին, և նա համակարգիչ ունենալու հարցն էր բարձրացրել: Լուծվե՞լ է այդ խնդիրը:

Թաթոյան․ - Հարցը երբ բարձրացվել էր հանրապետության երկրորդ նախագահի կողմից, մենք խնդիրը բարձրացրել էինք նույնպես, հիմնավորել էինք մի քանի գործոններով, և հատկապես՝ ազատազրկման վայրում մարդու պայմանների մասով: Որոշակի էլեկտրոնային միջոց այս պահին ունի երկրորդ նախագահը: Մենք այս հարցում ունեցել ենք դերակատարություն: Այստեղ, բացարձակապես վերացարկվելով անձերից, մենք աշխատել ենք միջազգային չափանիշներով:

«Ազաություն»․ - Էլի այցելելո՞ւ եք:

Թաթոյան․ - Այո: Անձամբ ես եմ գնալու:

«Ազատություն»․ - Նա Ձեզ դժգոհե՞լ է, որ իր քաղաքական հայացքների համար է հետապնդվում:

Թաթոյան․ - Այն, ինչ որ հրապարակված է՝ հարցազրույցներ և այլն, դրանք, բնականաբար, հրապարակային են: Բայց ինձ առանձնազրույցի ընթացքում տարբեր հանգամանքներ ներկայացվում են: Ես ընդամենը կարող եմ ասել, որ մշտապես այն բոլոր անձանց, ովքեր մեզ դիմում են և ներկայացնում են իրենց խնդիրը, մշտապես պարտավոր եմ պարզաբանել այն բոլոր հարցերի շրջանակը, որոնցով մենք կարող ենք զբաղվել, որպեսզի մարդկանց մոտ լինի ճիշտ ակնկալիքներ: Եվ մենք դա արել ենք:

«Ազատություն»․ - Այսինքն, այդ հարցով դուք իրեն չէիք կարող օգտակար լինել․․․ որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Թաթոյան․ - Որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործեր են սրանք, Մարտի 1-ի հետ կապված ընդհանրապես, որ, իմիջիայլոց, այս տարվա զեկույցում լինելու է անպայման: Քաղաքական հայացքների համար է ինքը հետապնդվում, թե ոչ, այն էլ՝ մինչդատական վարույթի ընթացքում․․․ Մարդու իրավունքների պաշտպանը չունի այդ լիազորությունները, և մեղադրանքը մեզ ծանոթացման չի ներկայացվում, և չենք էլ կարող: Մենք քրեական դատավարության մասնակից չենք, որպեսզի գնահատական տանք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG