Մատչելիության հղումներ

Շուրջ 40 երկիր դադարեցնում է Boeing 737 Max 8-ի թռիչքները


ԱՄՆ - American Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8 օդանավ, Նյու Յորք, 12-ը մարտի, 2019թ․
ԱՄՆ - American Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8 օդանավ, Նյու Յորք, 12-ը մարտի, 2019թ․

Աշխարհի շուրջ չորս տասնյակ պետություններ, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամները, դադարեցրել են Boeing 737 Max 8-ի թռիչքները՝ անցած շաբաթավերջին Եթովպիայում տեղի ունեցած ավիաղետից հետո, որի հետևանքով 157 մարդ է զոհվել:

Սա այս մոդելի օդանավի երկրորդ կործանումն էր վերջին վեց ամսում, ինչն էլ լուրջ մտահոգությունների առիթ է տվել աշխարհով մեկ:

Այսօրվա դրությամբ Boeing-ի այդ տեսակը շահագործվում է միայն արտադրող երկրում՝ Միացյալ Նահանգներում, և Կանադայում:

Մինչ փորձագիտական խումբն ուսումնասիրում է վերջին աղետի պատճառները, Norwegian Air-ը հայտարարել է, թե պահանջելու է Boeing ընկերությունից փոխհատուցել 8 ինքնաթիռներով թռիչքները դադարեցնելու վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG