Մատչելիության հղումներ

Փոմփեո. Եվրոպան չպետք է կախված լինի ռուսական գազից


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե Վաշինգտոնն ուզում է զրոյի հասցնել իրանական գազի արտահանումներն այնքան արագ, որքան թույլ կտան շուկայի օրենքները:

Ելույթ ունենալով Հյուսթոնում՝ էներգետիկ համաժողովում, Մայք Փոմփեոն նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին կոչ է արել համագործակցել Թրամփի վարչակազմի հետ և նպաստել Վաշինգտոնի շահերի ամրապնդմանն աշխարհում, հատկապես՝ Ասիայում և Եվրոպայում:

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել իր բոլոր տնտեսական լծակները՝ Վենեսուելայի ճգնաժամը հանգուցալուծելու համար, որտեղ Նահանգներն ու արևմտյան կառույցները պահանջում են նախագահ Մադուրոյի հրաժարականը:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաև զգուշացրել է Եվրոպային՝ «կախվածության մեջ չմտնել ռուսական գազից «Հյուսիսային հոսք-2» գազատարի միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG