Պաշտպանության բանակում այսօր զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, ձերբակալվել է զինվորի ծառայակիցը, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06.50-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը։