Շաբաթներ շարունակված բողոքի բազմահազարանոց ցույցերի արդյունքում Ալժիրի նախագահը հրաժարվեց նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ առաջադրվելու մտադրությունից:
Վերջին 20 տարիներին երկիրը ղեկավարող 82-ամյա Աբդելազիզ Բութեֆլիկան 2013 թվականին սրտի կաթվածից հետո հազվադեպ է ներկայացել հանրությանը, սակայն շաբաթներ առաջ որոշել է կրկին մասնակցել նախագահական ընտրություններին՝ հարուցելով հանրության զայրույթը: Հյուսիսաֆրիկյան այս երկրում նախագահի որոշման դեմ բողոքի ցույցերը համարվում են ամենամարդաշատը 2011 թվականի «արաբական գարնան» հանրահավաքներից ի վեր:
«Հինգերորդ ժամկետ չի լինի»,- երեկ հայտարարել է Բութեֆլիկան: