Ադրբեջանա-իրանական սահմանին երկրորդ զինված միջադեպն է տեղի ունեցել վերջին մի քանի օրվա ընթացքում:
Վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը` «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան Իրանի սահմանին զինված անձինք հրաժարվել են ենթարկվել ադրբեջանցի սահմանապահների հրահանգներին, ինչի արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդվում է օրինախախտների շրջանում մեկ զոհի մասին, մյուսներին հաջողվել է փախուստի դիմել:
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ սահմանախախտների մոտ զենքից բացի եղել է նաև 4 տուփ թմրանյութ:
Ադրբեջանա-իրանական սահմանին նախորդ զինված միջադեպը տեղի է ունեցել մարտի 10-ին, փոխհրաձգության ընթացքում սպանվել է ադրբեջանցի սահմանապահ: