Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Չի նշվում, թե հատկապես ինչից է դժգոհել ռեկտոր Սիմոնյանը:
Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ:
Դեպքերի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։