Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում Դմիտրի Պեսկովի հետ քննարկել է համագործակցության հարցեր


Վլադիմիր Կարապետյան, արխիվ
Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը երեկ հանդիպել է Ռուսատանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ռուսաստանի նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:

Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG