Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը


Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու մոտ, 2007թ․
Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու մոտ, 2007թ․

Ուրբաթ կեսօրին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը Գումգափուի մայր եկեղեցում, հաղորդում է Պատրիարքարանի պաշտոնական էջը։

Մարտի 17-ին ժամը 10-ին կմեկնարկի հոգեհանգստի արարողությունը, այնուհետև Մութաֆյան Պատրիարքի աճյունը կամփոփվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Մարտի 9-ի երեկոյան Պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգևոր խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հուղարկավորության հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ այդմ, որոշվել է մինչև ապրիլի 21-ը՝ Սուրբ Զատիկը, սուգ հայտարարել։ Հետաձգվել են համայնքային կառույցներում նախատեսված ոչ կրոնական բոլոր միջոցառումները։ Մինչև շաբաթ երեկո Պատրիարքարանում կընդունվեն ցավակցություններ, կբացվի սգո մատյան։ Իսկ հինգշաբթի և ուրբաթ օրերին մարդիկ հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG