Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ վաղը մասնակցելու է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստին ներկա է լինելու նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Օրակարգի վերաբերյալ կառավարությունից խոստացան հավելյալ տեղեկություն տարածել:
Թե ինչու է Հայաստանի վարչապետը որոշել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը անցկացնել հենց Արցախում, պարզ չէ: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանն» ասաց, թե երբ տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստը, իրենք մանրամասների մասին կտեղեկացնեն:
Մանրամասները տե՛ս այստեղ