Ապրիլի 8-12-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին ելույթ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԽԽՎ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ գարնանային նստաշրջանին նախատեսված է նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթը: