Մատչելիության հղումներ

Աբրամովիչը վաճառել է Ռուսաստանի Առաջին ալիքի իր բաժնեմասը


Ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչ, արխիվ
Ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչ, արխիվ

Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռոման Աբրամովիչը ամբողջությամբ վաճառել է ռուսաստանյան Առաջին ալիքի իր բաժնետոմսերը և դուրս եկել հեռուստաընկերության սեփականատերերի ցանկից:

Առաջին ալիքի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը: Հեռուստաընկերության 20 տոկոս բաժնեմասը, որ տարիներ առաջ ձեռք էր բերել գործարար Բորիս Բերեզովսկիից, Աբրամովիչը վաճառել է ВТБ բանկին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:

Առաջին ալիքի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը ուղեկցվել է սկանդալներով, որոնք հասել են ընդհուպ մինչև լոնդոնյան դատարան: Բերեզովսկին պնդում էր, որ Աբրամովիչն իրեն ստիպել է վաճառել այդ բաժնետոմսերը ավելի ցածր գնով, քան դրանք արժեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG