Մատչելիության հղումներ

Վարդանյանը կշարունակի ֆինանսավորել Դիլիջանի միջազգային դպրոցն ու «Ավրորա» նախաձեռնությունը


Ռուբեն Վարդանյանը «Ավրորա»-ի հանդիսության ժամանակ, Երևան, 24-ը ապրիլի, 2018թ․
Ռուբեն Վարդանյանը «Ավրորա»-ի հանդիսության ժամանակ, Երևան, 24-ը ապրիլի, 2018թ․

Ռուսաստանահայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ում հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկում փողերի լվացման սխեմայի բացահայտման մասին օրերս հաղորդեց Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը, բաց նամակ է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին իրենց աջակցությունն են հայտնել իրեն, միևնույն ժամանակ պնդելով՝ «հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնվել՝ ենթատեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ և հորինվածքներ՝ թաց ու չոր»։

«Չնայած նյութերի մեծ մասում իմ հասցեին ուղղված մեղադրանքներ չկան, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր, ինձ պատասխանատու եմ համարում ամեն ինչի համար», - նաև ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց բարի համբավը վերականգնելու համար դատարան դիմելու հնարավորություններն այժմ ուսումնասիրում են փաստաբանները։

Վարդանյանը նաև ընդգծել է, որ հպարտանում է իր հայկական ծագմամբ, և հավաստիացրել, որ շարունակելու է ֆինանսավորել իր նախաձեռնած կոմերցիոն, սոցիալ-ձեռնարկատիրական և մարդասիրական նախաձեռնությունները՝ Ռուսաստանում «Սկոլկովո» բիզնես դպրոցը, Հայաստանում՝ Դիլիջանի միջազգային դպրոցը և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG