Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը տեղափոխվել է մեկուսարան


Գյուլնարա Քարիմովա, արխիվ
Գյուլնարա Քարիմովա, արխիվ

Ուզբեկստանի իշխանությունները խստացրել են երկրի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի պատժի կրումը՝ տնային կալանքը փոխարինելով բանտարկությամբ: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նա «չարամտորեն» խախտել է տնային կալանքի պայմանները: Նրան տեղափոխել են ընդհանուր ռեժիմի մեկուսարան:

2015 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հարկերից խուսափելու, յուրացումների, շորթումների ու այլ հանցագործությունների համար: 2017 թվականին, մեկ այլ դատավճռով նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Պատիժը կրելու տարբերակ էր ընտրվել տնային կալանքը:

Ձերբակալվելուց առաջ Գյուլնարա Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ազդեցիկ մարդկանցից մեկը ու Ուզբեկստանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինող հավանական թեկնածու: Նրա հայրը՝ Իսլամ Քարիմովը 27 տարի ղեկավարել է Ուզբեկստանը: Նա մահացել է 2016 թվականին: Բռնակալ համարվող Իսլամ Քարիմովի մահից հետո նրա արձաններն ու գրքերը Ուզբեկստանում ոչնչացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG