Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում` պարզելու երեքամյա երեխայի մահվան հանգամանքները. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, մարտի 4-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգնով տեղափոխվել է Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված բնակիչ:

Նախնական տվյալներով՝ նույնը օրը 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ, և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով [Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ], որը նույն օրը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG