Մատչելիության հղումներ

Շատ կարևոր է իսկապես և ամբողջությամբ աջակցել բարեփոխումների օրակարգին Հայաստանում. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պատասխանեց «Ազատության» այն հարցին, թե ո՞րն է իր ամենակարևոր ուղերձը Եվրամիությանը։

«Գիտեք՝ շատ կարևոր է իսկապես և ամբողջությամբ աջակցել բարեփոխումների օրակարգին Հայաստանում։ Ինչպես արդեն ասել եմ՝ աջակցությունը կարող է լինել բարոյական, տեխնիկական, ֆինանսական։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնություն ձեռք բերել CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ, և մենք, իհարկե, պատրաստ ենք լիարժեքորեն կյանքի կոչել Եվրոպական Միության հետ այս համաձայնագիրը», - մեզ հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Հայաստանի ղեկավար ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է Եվրամիության մայրաքաղաքում:

Այս այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարությամբ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս:

Երեկ երեկոյան Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG