Ոստիկանությունը հաղորդում է, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ հաղորդագրության, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
Երեկ երեկոյան իր դեմ հարձակման մասին է հայտնել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն: