Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն այցելել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։
Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, կենտրոնում վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։