Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Արթուր Վանեցյանի հայտարարությանը


Ադրբեջանի Արտգործնախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի Արտգործնախարարության շենքը, արխիվ

Բաքուն արձագանքում է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը, սպառնալով այդ հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:

«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը», - «Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Վերջինս միաժամանակ պնդել է, թե Վանեցյանի այդ հայտարարությունները ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:

«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով. - «Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Հայաստանի ԱԱԾ ղեկավարը երեկ Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG