Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Ալիևը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել․ համանախագահներ


Հայաստանի վարչապետն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Երևան, 20-ը փետրվարի, 2019թ․
Հայաստանի վարչապետն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Երևան, 20-ը փետրվարի, 2019թ․

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ կողմերի հետ վերջին բանակցություններից հետո, այսօր հայտարարել են միջնորդները:

Փետրվարի 20-21-ը համանախագահները այցելել էին Հայաստան և Ադրբեջան, հանդիպել երկու երկրների ղեկավարներին ու արտգործնախարարներին:

«Տարածաշրջան կատարած մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրեցին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատև երկխոսության մանրամասները», - հայտարարում են Մինսկի խմբի համանախագահները, հավելելով՝ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի վերաբերյալ նրանց ակնկալիքները:

«Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը և ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը», - ընդգծում է հայտարարությունը:

Հակամարտության շուրջ վերջին զարգացումների և կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին համանախագահները տեղեկություններ են փոխանցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու կառույցում նախագահող երկրի՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG