Մատչելիության հղումներ

Օպտիմալացումը լինելու է բոլոր ծառայություններում. Օսիպյան


«Օպտիմալացումը լինելու է բոլոր ծառայություններում, անգամ կենտրոնական ապարատում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկապահակետային ծառայության ոստիկանության գունդը, կարծում եմ, մոտ ապագայում՝ երևի տարվա վերջ կամ հնարավոր է 2020 թվականի հունվարից, ունենանք այդ երկու ծառայությունների հիմքում պարեկային ծառայություն», - ասաց Օսիպյանը:

Իսկ թե ինչպիսի տոկոսային հարաբերությամբ կլինեն կրճատումները, ոստիկանապետը նշեց. - «Այս պահի դրությամբ չեմ կարող ասել»։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Օսիպյանը ասաց, որ սպասում են կառավարության կողմից հաստատված կարգին. - «Կառավարությունը մեզ տրամադրելու է շուրջ 7-9 միլիարդ, որը պարգևավճարի տեսքով յուրաքանչյուր ամիս բաժանելու ենք։ Այդ կդիտվի, որպես աշխատավարձի բարձրացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG