Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում․ Լայչակ


ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, ադրբեջանական «Թրենդ»-ին ասել է կառույցի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

«Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ», - ասել է Լայչակը՝ ընդգծելով, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ և կայուն կարգավորմանը:

ԵԱՀԿ գործող նախագահը միաժամանակ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս դրական տպավորություն են ստացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG