Երևանի Պետական համալսարանում մեկնարկել է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:
Նիստի մեկնարկից րոպեներ անց դահլիճում միջադեպ տեղի ունեցավ․ մի ակտիվիստ երիտասարդ կոպեկներ լցրեց հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի առջև՝ հորդորելով դրանք փոխանցել Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին։