Մատչելիության հղումներ

Հանոյում մեկնարկել է Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը


Վիետնամ - ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հանոյում, 27-ը փետրվարի, 2019թ․
Վիետնամ - ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հանոյում, 27-ը փետրվարի, 2019թ․

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը:

Մինչ գագաթնաժողովը Թրամփն այսօր հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետի ու նախագահի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը Թրամփն իր խոսքում անդրադարձել է նաև գագաթնաժողովին, ասելով, թե կարծում է՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկանում է մեծ քայլ անել:

Սա Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումն է՝ ուղղված Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, միջազգային հանրությանը սպառնացող վտանգների վերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG