ԵԱՀԿ առաքելությունը այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, ասված է հաղորդագրությունում:
Առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: