Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և կառավարական պատվիրակության հետ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Իրանի թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, ինչից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները: