Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը


Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Անցած հուլիսին՝ իշխանափոխությունից հետո, Դանիելյանը հրաժարական տվեց պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG