Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին, ասված է հաղորդագրությունում: