Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանեց Վիետնամ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ


Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանում է Վիետնամ, 26-ը փետրվարի, 2019թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանում է Վիետնամ, 26-ը փետրվարի, 2019թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վիետնամ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ամերիկա-հյուսիսկորեական երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու համար, որը մեկնարկելու է վաղը, Կիմ Չեն Ունը ժամանել է գնացքով, կայարանում կարմիր գորգի վրա և պատվո պահակախմբով նրան դիմավորել են վիետնամցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Նախատեսվում է, որ Թրամփը Հանոյ կհասնի երեքշաբթի օրը: Թռիչքից առաջ Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում գրել է. - «Լիակատար ապամիջուկայնացումից հետո Հյուսիսային Կորեան արագ կդառնա տնտեսական աճի գեներատոր: Առանց դրա՝ կմնա այն, ինչ կա: Նախագահ Կիմը ճիշտ որոշում կկայացնի»:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները երկրորդ անգամ են հանդիպելու՝ շարունակելու քննարկումները Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ: Վիետնամից առաջ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ունը հանդիպել են Սինգապուրում անցած տարվա հունիսին և փաստաթուղթ ստորագրել, որով Փհենյանը պարտավորվել է միջուկային զինաթափում իրականացնել ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների: Սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային փորձարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG