Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ոստիկանությունը հրաժարվում է մանրամասներ հրապարակել Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ


ԼՂ ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դիմումին ընթացք է տրվել և այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Բաբայանը, ով փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, միայն երեկ է իմացել, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել էն Արցախի քաղաքացիությունից: Բաբայանը նաև նշել էր, որ դիմել են ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով, որից հետո արդեն կդիմեն դատարան:

ԼՂ ոստիկանության լրատվական վարչության ղեկավարը մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե երբ և ինչ հիմքով է դադարեցվել Բաբայանի քաղաքացիությունը: Ըստ Ֆելիքս Հարությունյանի, բոլոր այդ հարցերի պատասխանները կտրվեն Սամվել Բաբայանի դիմումի պատասխանի շրջանակներում:

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG